ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Լեգիտիմության անկման գիտակցումը իշխանությանը դրդում է խուլիգանական վարքագծի

Լեգիտիմության անկման գիտակցումը իշխանությանը դրդում է խուլիգանական վարքագծի
18.04.2026 | 15:18

Մի բան ֆիքսենք` իշխանության դելեգիտիմիզացիան ստիպում է նրան վերածվել փողոցային խուժանի:

Լեգիտիմության անկման գիտակցումը նրան դրդում է խուլիգանական վարքագծի, իշխանության իրականացման ավտորիտարիզմի, ինչը, բնականաբար, հանգեցնում է հասարակության բևեռացման և բաժանարար բարիկադների ընդգծման ու էսկալացման։

Էսկալացիան բարիկադների միջև մեզ տանելու է դեպի խոր ընկղմում քաղաքացիական ու քաղաքական հակասությունների մեջ, որի հանգուցալուծումն անգամ ցավոտ է պետության հիմքերի համար։

Սրան չհասնելու լավագույն ճանապարհը իշխանության փոփոխության էվոլյուցիան չխաթարելն է և թույլ տալը, որպեսզի ընտրությունների միջոցով տեղի ունենա իշխանության փոփոխություն` կատարելով ժողովրդի կամքը:

Հայաստանի պատմության մեջ, ցավոք, մենք չունենք ընտրություններով իշխանություն փոխելու նախադեպ, ինչը մարդկանց աչքերում դելեգիտիմիացրել է ընտրական ինստիտուտը, իսկ դա պետականության համար աղետալի է, որովհետև ճանապարհ է բացում հեղաշրջումների ու հեղափոխությունների համար։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 7787

Մեկնաբանություններ